Բացել լրահոսը Փակել լրահոսը
279577855_533068465049797_8335321854852893350_n
A A
Քաղաքականություն

«Ապրելու երկիր»-ը ԱԳՆ-ից պարզաբանում է ակնկալում անկլավների վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունից հետո

«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը
 
Այսօր Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ խոսել է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ադրբեջանական ինչ-որ անհասկանալի անկլավների մասին։
 
Ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի գոյության ընթացքում չկա որևէ փաստաթուղթ անկլավների մասին, և ակնհայտ է, որ դա Ադրբեջանի հերթական երևակայությունն է։
Միևնույն ժամանակ, ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն տալիս համարժեք պատասխան առ այն, որ ադրբեջանական մտքի նման փայլատակումները չեն կարող լինել սահմանազատման առարկա, և Հայաստանի Հանրապետության տարածքում չկան և երբևէ չեն եղել այլ պետությունների անկլավներ։
 
Այս կապակցությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը՝ ակնկալելով այս հարցի շուրջ հստակ դիրքորոշման ներկայացում։
 
 
 
նամակ.jpg (88 KB)