Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Պաշտոնական

Մահը վրա է հասել սուր թունավորման հետևանքով․ ոստիկանությունը՝ Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան մասին

Ոստիկանությունը պարզաբանում է օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում պատահած դժբախտ դեպքը։

«Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով դեպքին, նշել էր, որ վրաններից մեկում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ:

Արդեն հայտնել ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել: Նաև կոչ էինք արել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա։

Տեղեկացնենք, որ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։

Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով»,- գրված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։