Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Քաղցկեղ ունեցող՝ 25 տարեկանից բարձր պացիենտներին օգնելու համար ստեղծվել է հիմնադրամ (տեսանյութ)

Հայաստանում քաղցկեղի դեմ բուժման ծախսերը պետությունը հոգում է ոչ ամբողջությամբ։  «Առագաստ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է, որ ոչ մի քաղաքացի չզրկվի բուժումից՝ ֆինանսական խնդիրների պատճառով։

«Քանի որ, Հայաստանում մինչ այժմ չի եղել 25-ից բարձր տարիք ունեցող արյան քաղցկեղով հիվանդների որևէ հիմնադրամ, մենք որոշեցինք այս հիմնադրամը ոտքի կանգնեցնել և կարողանալ օգնել մեր պացիենտներին, ճիշտ բուժում ստանալ  ժամանակին»․ նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Ինեսա Չիլինգարյանը։

Վերջին տարիներին Հայաստանում արյան համակարգի չարորակ և արյունաբանական այլ հիվանդություններ ախտորոշվել են միջինում 800-1000 պացիենտի մոտ։ 

Շուտով կկազմակերպվի արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, որի հասույթը  նվիրաբերվելու է  հիմնադրամի շահառուներին։

Մանրամասները՝ տեսանյութում։