Բացել լրահոսը Փակել լրահոսը
279900915_485264433387189_2836330494860619625_n
A A
Քաղաքականություն

Գյումրու միջադեպն արձանագրվել է իշխանության կազմակերպած սադրանքի և ոստիկանության անգործության արդյունքում․ Սաղաթելյան

Դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում և անձամբ ներողություն խնդրում այս օրերին տեղի ունեցած ցանկացած միջադեպի համար, որն անգամ փոքր անհարմարություն է պատճառել մեր հայրենակիցներից որևէ մեկին։ Այս մասին գրառձում էկատարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Գյուրմրիի դեպքերի առիթով միայն հարկ եմ համարում արձանագրել, որ միջադեպն արձանագրվել է իշխանության կազմակերպած սադրանքի և ՀՀ ոստիկանության հանցավոր անգործության արդյունքում։

Ի դեպ, չնայած այսօր վաղ առավոտյան Ոստիկանության կազմակերպած դիմակավորված շոուին, միջադեպի մասնակից երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանական բաժանմունքներ, որովետև նրանք հայի արժանապատիվ տեսակն են։

Սիրելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունը կեղծել է պատերազմը, թաքուն է պահել զոհերին, չի վերադարձնում գերիներին, հանձնում է հայրենիքը, սադրանքն ինչ է, որ այս մարդիկ չանեն։ Մենք գիտենք՝ ում դեմ ենք պայքարում, այս ամենը սպասելի և կանխատեսելի է։

Սակայն, օգտվելով առիթից, կոչ եմ անում մեր երթերի և հավաքների բոլոր մասնակիցներին՝ դրսևորել զսպվածություն ու մեծահոգություն։ Մեր շարժման ամենասկզբում մենք պայմանավորվել ենք, որ սա իրական համերաշխություն բերող շարժում է, և որ այս պայքարը մեր բոլոր հայրենակիցների համար է։

Պայքարը շարունակվում է և այն անկասելի է»,-գրել է նա։