A
A
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայտնում է ՀՀ Պն-ն։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։