Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը արծաթե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ընտրանին նվաճեց հերթական մեդալները:

102 կգ քաշային կարգում հանդես եկած Պետրոս Պետրոսյանը երկամարտում ցույց տվեց 363 կգ արդյունք և գրավեց 2-րդ տեղը: Նա արծաթե մեծ մեդալին ավելացրեց նաև փոքր բրոնզե մեդալ հրում վարժությունում:

Հայաստանի միակ աղջիկ մասնակիցը` Միլենա Խաչատրյանը (81 կգ), երկամարտում զբաղեցրել է 7-րդ տեղը: 

Այդպիսով, Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը 5 մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում: Ոսկե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չալոյանն (55կգ) ու Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալակիր` Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս Պետրոսյանը, բրոնզե մեդալակիր՝ Գոռ Սահակյանը (67 կգ):