Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2022-05-09-13.38.00
A A
Պաշտոնական

Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակված հերոսների

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջնորդությամբ՝ ի հիշատակ հայրենիքի համար նահատակված մեր բոլոր հերոսների, մայիսի 9 -ին Ստեփանակերտի Սբ. Աստվածածին Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Այս մասին հայտնում են Արցախի թեմից։

Հավարտ արարողության, Մայր Տաճարից մեկնարկել է խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ Հայոց բանակի պահապան՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր, Աշոտ Երկաթի Սուրբ Խաչի առաջնորդությամբ: Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրերի և հոգևորաց դասի գլխավորությամբ, անմահացած հերոսների հարազատները ժողովրդի հոծ բազմության հետ միասին Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին մեր նահատակների հիշատակին։

Հակասական զգացողությունների ու հուզմունքների տեղատարափի մեջ, մենք պետք է հիշենք և արժևորենք մեր պատմական հաղթանակները, քանզի պատմությունը կրկնվելու սովորություն ունի, և պետք է կրկին ապացուցենք, որ Մոնթեների ու Վարդանների արյունը իր մեջ կրող ժողովրդին հնարավոր չէ ծնկի բերել։ Մեր ազգային միասնականությունն ու միաբան աղոթքներն առ Աստված կկերտեն նոր հաղթանակներ։