Բացել լրահոսը Փակել լրահոսը
280186733_296868222636040_8482098492256775750_n
A A
Պաշտոնական

Շիրակի մարզպետն այցելել է «Ազատամարտիկների պանթեոն»

Շիրակի մարզպետն այցելել է «Ազատամարտիկների պանթեոն»:

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆբ-յան էջից։

«Մերօրյա պատմության փառահեղ էջերից է Շուշիի ազատագրումը և այն հայորդիների սխրանքը, որոնք կյանքի ու մահվան բովում արյամբ գրեցին մեր հաղթանակը։
 
Մեր հիշողություններում վառ դաջված է մեր մարտիկների անձնազոհությունը, որը հայ ժողովրդի աննկուն կամքի և քաջարիության արտացոլումն է։
 
Ամեն վայրկյան ու ժամ պետք է բռունցքվենք ազգովի, միասնական ջանքերով և հանուն մեր ընկած հերոս քաջորդիների հիշատակի` կերտենք հզոր պետություն, որպեսզի կարողանանք ապահովել արցախահայության անվտանգությունը։
 
Խոնարհվում եմ Արցախյան պատերազմներում անմահացած մեր բոլոր նահատակների առջև. Շիրակի մարզպետն այցելել է «Ազատամարտիկների պանթեոն»,- գրված է հաղորդագրությունում։