Բացել լրահոսը Փակել լրահոսը
877085
A A
Քաղաքականություն

Բեռլինում ռուս լրագրողների դեմ ահաբեկչության փորձ է կանխվել

Բեռլինում կանխվել է ռուս լրագրողների և նրանց ընտանիքների դեմ հնարավոր ահաբեկչությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին: Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով՝ մայիսի 6-ի կեսօրին փողոցից նետված շշով ջարդել են տան բնակարաններից մեկի պատուհանը, որտեղ գտնվում էին լրատվամիջոցների աշխատակիցները։

Տան զննության ժամանակ կասկածելի առարկա է հայտնաբերվել՝ կազմված հեղուկով լցված մեծ տարայից, ինչպես նաև պլաստմասե շշից և գազի բալոնից, որի վրա ժապավենով ամրացված էին մետաղալարեր։

«Գերմանացի իրավապահները շտապ տարհանել են բնակիչներին, կանչել հրշեջ ծառայություն և սակրավորներին։ Վերջիններս հաստատել են, որ իրը ենթադրաբար ինքնաշեն պայթուցիկ է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Այնուհետև դիվանագետները նոտա են հղել Գերմանիայի ԱԳՆ՝ հետաքննություն անցկացնելու պահանջով։

Բեռլինի ոստիկանությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ հետաքննությունն արդեն ընթացքի մեջ է՝ ներգրավված են դատախազությունն ու պետական անվտանգության վարչությունը։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ սպասում է ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԵԱՀԿ-ի անաչառ գնահատականին։