Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Հռոմ

Սպորտ
4ec0efc7f9e081cb82f330705ed05dee

Այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայրում տեղի ունեցած չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արարողությունը:

Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, այդ փուլում ուժերը կչափի Իտալիայի «Ռոմայի» հետ:

Մնացած զույգերը կազմել են հետեւյալ թիմերը.
«Միլան» - «Տոտենհեմ»
«Վալենսիա» - «Շալկե-04»
«Ինտեր» - «Բավարիա»
«Լիոն» - «Ռեալ»
«Արսենալ» - «Բարսելոնա»
«Մարսել» - «Մանչեսթր Յունայթեդ»
«Կոպենհագեն» - «Չելսի»

1/8 եզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենան գալիք տարվա փետրվարի 15, 16, 22 եւ 23-ին, իսկ պատասխան հանդիպումները` մարտի 8, 9, 15 եւ 16-ին: Չեմպիոնների լիգայի 2010/11 թթ մրցաշարի եզրափակիչը նշանակված է մայիսի 28-ին, Լոնդոնում: