Փաշինյանը, երբ այդ փաստերը դնում է սեղանին, Պուտինը չի ժխտում դրանց առկայությունը․ Գ․Արսենյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ես ոչ միայն կզարմանամ, այլ նաև կվրդովվեմ։ Դա կլինի իմ երկարատև քաղաքական գործունեության, իմ կյանքի ամենամեծ անակնկալը, և դրանից ստացած ամենամեծ բացասական հույզերը, հիասթափությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջներին։
Պատգամավորն անդրադարձավ նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, թե մտավորականները թող առաջարկեն , Ն․Փաշինյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նստեն և ներքաղաքական իրավիճակից դուրս գալու համար ելքեր գտնեն։ «Ո՞վ ասաց, որ երեքով պետք է ինչ-որ բան որոշեն». Էլի դարձավ վոժդերի սխոդկա, որ երեք հոգով նստեն ու քննարկեն։ ՀՀ-ն ունի իր իշխանության սուբյեկտը, դա ՀՀ ժողովուրդն է։ Ժողովուրդն ընտրել է այս իշխանությանն ու նրա ներկայացրած ծրագրին։ Այդ ծրագրում գրված չէր, որ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետք է նստեն ու ինչ-որ բան որոշեն»,- պատասխանեց Գ․Արսենյանը։
Ինչ վերաբերում է Արցախի հակամարտության կարգավորմանն ու Արցախում գոյություն ունեցող խնդիրներին, ասաց․ «Հայաստանի քաղաքական ղեկավարությունը զբաղված է ՀՀ քաղաքական շահերի սպասարկմամբ, Արցախի քաղաքական ղեկավարությունը թող զբաղվի ԱՀ ժողովրդի անվտանգ կյանքի կազմակերպմամբ և ոչ թե ՀՀ ներքաղաքական կյանքի մասնակիցը դառնա»։
Մանրամասները՝ տեսանյութում։