Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (18)
A A
Սպորտ

Հայ շախմատիստները կես միավոր են զիջում առաջատարներին

Իսպանիայի Ֆորմենտերա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը շարունակում են պայքարը գլխավոր մրցանակի համար:

 

Նրանք 7-րդ տուրում ոչ-ոքի են խաղացել իրենց մրցակիցների` համապատասխանաբար հնդիկ Դոմարաջու Գուկեշի և իսպանացի Միգել Սանտոսի Ռուիս հետ։ Մեր շախմատիստները վաստակել են 5-ական միավոր և դեռևս բաժանում են 4-9-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է առաջատարների եռյակը, որը կես միավոր շատ ունի:

 

Այսօր կայանալիք 8-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Քրիշնան Սաշիկիրանի հետ: Շանթ Սարգսյանը սևերով կմրցի նիդեռլանդցի Լիամ Վրոլիյկի հետ:

 

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 20 երկրների 54 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 12 գրոսմայստեր: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Մրցանակային հիմնադրամը 20500 եվրո է: