Բացել լրահոսը Փակել լրահոսը
279790115_1052830942309414_4108522079753682908_n
A A
Հասարակություն

ԱՄՆ-ը սկսել է Գագիկ Խաչատրյանի Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու գործընթաց

Միացյալ Նահանգները սկսում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող Լոս Անջելեսի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող ավելի քան 30,000 քառակուսի առանձնատան բռնագանձման գործընթաց։ Հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։ 

Հիշեցնենք`  Գագիկ Խաչատրյանը մեղադրվում էր պաշտոնական գործունեության ընթացքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար: