Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գուժ մանուկյան
A A
Հասարակություն

Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորել է ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին

Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին։

Ուղերձը՝ ստորև՝

«Ավելի քան վեց տասնամյակ Դուք թատրոնում և կինոյում կերտում եք ինքնատիպ զգացմունքայնությամբ ու հոգեբանական խորությամբ աչքի ընկնող կերպարներ, որոնք հաջողությամբ են հաղթահարում հանդիսատեսի քննությունն ու ժամանակի փորձությունը, որոնք հարստացնում են հայ մշակույթի և հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթները:
 
Ձեր ստեղծագործական երկարամյա գործունեությունը վարպետության չընդհատվող դաս է ինչպես դերասանական տարբեր սերունդների, այնպես էլ արվեստասերների համար: Դրանում իր մեծ դերն ունի Ձեր ստեղծած և Ձեր ծննդավայր Գյումրիից սնվող մշակութային ու մարդկային, պարզ ու, միաժամանակ, խորը միջավայրը:
 
Մաղթում եմ Ձեզ, հարգարժան Վարպետ, առողջություն, արևշատություն ու  ամենայն բարիք»։