Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Պաշտոնական

Հովիվը սարում կոտրել է ոտքը․ փրկարարները պատգարակով իջեցրել են նրան

Մայիսի 5-ին, ժամը 19:10-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հովիվը Ճամբարակ քաղաքի մոտակա սարում կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ա․ Ա․-ին (ծնված 1987 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ: