Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+marmnamarzik
A A
Սպորտ

Մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը հաղթել է բազմամարտում

Հայաստանի մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը հաղթող է ճանաչվել Վրաստանի Քութաիսի քաղաքում ընթացող «Քութաիսիի գավաթ» միջազգային մրցաշարի տղաների բազմամարտում: Այդ մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Երկրորդ տեղը գրավել է Համլետ Մանուկյանը, իսկ երրորդ` Ադրբեջանի ներկայացուցիչը:

Մեր մարմնամարզիկները նաև մտել են բոլոր 6 ձևերի եզրափակիչ փուլ. ազատ վարժություններ՝ Էրիկ Բաղդասարյան, Ռոբերտ Գյուլումյան, նժույգ թափեր՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, օղակներ՝ Համլետ Մանուկյան, Էրիկ Բաղդասարյան, հենացատկ՝ Էրիկ Բաղդասարյան, Ռոբերտ Գյուլումյան, զուգափայտ՝ Էրիկ Բաղդասարյան, Մամիկոն Խաչատրյան, պտտաձող՝ Էրիկ Բաղդասարյան, Մամիկոն Խաչատրյան: