Բացել լրահոսը Փակել լրահոսը
03ec1e45928ba4bf1a8b669840c4a793
A A
Հասարակություն

Երևանում թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը այն վարելիս հանկարծամահ է եղել. shamshyan.com

shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ «Ագաթ» խանութի դիմաց, թիվ 62 երթուղին սպասարկող ավտոբուսի մեջ դի կա: 

Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրողը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի մեջ հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ, 51-ամյա Կարեն Ա.-ի դին:

Ավտոբուսը վարել է  Կարեն Ա.-ն և այն վարելիս հանկարծամահ է եղել: