Բացել լրահոսը Փակել լրահոսը
050522Martuni
A A
Պաշտոնական

Արցախի նախագահը Մարտունիում հանդիպել է շրջանի վարչակազմի պատասխանատուների հետ

Արցախի նախագահը Մարտունիում հանդիպել է շրջանի վարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների հետ։

Երկրի ղեկավարը նախ անդրադարձել է սոցիալ-տնտեսական ծրագրերին՝ նշելով, որ պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները պետք է շարունակել արագացված տեմպով: Նախագահի խոսքով՝ Կառավարությունը, ի լրումն պաշտպանական ծրագրերի, հետևողականորեն իրականացնելու է նախանշված բոլոր հիմնական ծրագրերը՝ առանձնացնելով հատկապես բնակարանաշինական և գյուղատնտեսական ուղղությունները:

Անդրադառնալով ստեղծված անվտանգային ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ, հիմք ընդունելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Արցախը շարունակում է պահպանել իր ապագայի տեսլականը՝ հիմնված երեք տասնամյակ առաջ որդեգրված անկախության ու պետականաշինության ուղղության վրա:

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը լսել է ներկաների մտահոգություններն ու կարծիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին, հանձնարարականներ տվել պատասխանատու անձանց առաջիկա անելիքների վերաբերյալ։