Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika 1 (1)
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզության թիմերը Վրաստանում գրավել են 1-ին տեղը

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղաների հավաքականը Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած «Քութաիսիի գավաթ» միջազգային երիտասարդական մրցաշարի թիմային հաշվարկով հավաքելով 228,942 միավոր, զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Մեր թիմից Էրիկ Բաղդասարյանը վաստակել է 77,627, Համլետ Մանուկյանը` 76,366, Մամիկոն Խաչատրյան` 74,949 միավոր:

 

Հայաստանի սպորտային մարմնամարզության աղջիկների հավաքականը նույն մրցաշարում թիմային հաշվարկով հավաքել է 91,881 միավոր և դարձյալ զբաղեցրել առաջին տեղը: Մերոնցից Մանե Պողոսյանը վաստակել է 45,999, իսկ Մարիետա Բուչախչյան` 45,882 միավոր: