Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 5.05.
A A
Սպորտ

Հայ գրոսմայստերները շարունակում են 1-ին տեղի համար պայքարը

 

Իսպանիայի Ֆորմենտերա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի շախմատիստները` Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը, վիճակահանությամբ հանդիպեցին իրար հետ: Գրանցվեց գրոսմայստերական ոչ-ոքի:

Մեր շախմատիստները վաստակեցին 4,5-ական միավոր և շարունակում են հետապնդել առաջատարներին, որոնք այժմ երեքն են և ունեն 5-ական միավոր:

Այսօր նախատեսված 7-րդ տուրում Շանթ Սարգսյանը սպիտակներով կհանդիպի նրանցից մեկի` հնդիկ գրոսմայստեր Դոմառաջու Գուկեշի հետ: Հայկ Մարտիրոսյանը սևերով կմրցի իսպանացի Միգել Սանթոս Ռուիսի հետ, որը նույնպես ունի 4,5 միավոր:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 20 երկրների 54 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 12 գրոսմայստեր: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Մրցանակային հիմնադրամը 20500 եվրո է: