A
A
17:06-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածում գտնվել է շուրջ 5000 մարդ․ ԻՔՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնում է Դիմադրություն» շարժման մասնակիցների թիվը․
Այսօր՝ մայիսի 4-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 15:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում, ինչին հաջորդեց շարժման մասնակիցների երթը դեպի Ազգային ժողով, ապա և Երևանի կենտրոնի այլ փողոցներ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:06-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածում գտնվել է շուրջ 5000 մարդ։
Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/15539