A
A
Ինչ որոշում կկայացնի դատավորը Աղվան Հովսեփյանի գործով
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ' նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու։ Ըստ պաշտպանական կողմի' դատարանը օրենքի հիման վրա ստեղծված չէ, քանի որ մակագրումը կատարվել է ձեռքով։ Դատարանի նախագահն էլ հատուկ է այս գործը հանձնել Մնացական Մարտիրոսյանին։
Աղվան Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, փողերի լվացման եւ այլ ենթադրյալ չարաշահումների մեջ։ Այսօր դատարանը պետք է քններ կալանքի տակ գտնվելու իրավաչափության հարցը, սակայն պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին։
Ըստ պաշտպան Երեմ Սարգսյանի' Մնացական Մարտիրոսյանը Աղվան Հովսեփյանին կցվել է որպես անձնական դատավոր։ Քանի որ նա է բավարարել նրա կալանքի, բնակարանի խուզարկության որոշումները։ Պաշտպանական կողմի մոտ կասկած է առաջանում, որ այս դեպքում դատարանն օբյեկտիվ որոշում կկայացնի։
Մինչ դատավորի խորհրդակցական սենյակ հեռանալը, Քննչական կոմիտեի նախկին նախագահը խոսք խնդրեց եւ նշեց, որ 8 ամիս լռել է, ոչինչ չի ասել։ "Շատ ասելիքներ կան, որ նույնիսկ իմ փաստաբաններին չեմ ասել", -ասաց Աղվան Հովսեփյանը։