A
A
Ալավերդիում բեռնատար գնացքը հարվածել է կնոջը, նա տեղում մահացել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 4-ին Ալավերդիում մահվան ելքով դժբախտ պատահար է գրանցվել։ Ժամը 12։00-ի սահմաններում երկաթգիծը ոչ սահմանված վայրում հատելիս 34-ամյա կին է ընկել գնացքի տակ։
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանի փոխանցմամբ՝ մահացածն Ալավերդի խոշորացված համայնքի Կաճաճկուտ գյուղի բնակիչ 33-ամյա Նելլի Գալստյանն է։ Մեքենավարը ձայնային ազդանշաններ ու էքստրեմալ արգելակման ռեժիմ է կիրառել, սակայն կինն ընդհանրապես չի արձագանքել մեքենավարի ազդանշաններին։
Մանրամասները՝ Ալավերդիի Անկյուն+3 հ/ը տեսանյութում։