Ընդդիմությունը հիմա սկսեց շարժումը, քանի որ գեոքաղաքական կենտրոններից կան ազդակներ․ Կարեն Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնդդիմությունը հիմա սկսեց շարժումը, քանի որ գեոքաղաքական կենտրոններից կան ազդակներ, իսկ մինչ այդ «կրանտները» փակ էին։
Այս մասին «Ա1+»-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հենց հիմա սկսեց ընդդիմությունը ակցիաները, ոչ թե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։
Անդրադառնալով ընդդիմության կողմից տեխնոլոգիաների կրկնությանը՝ Կարեն Քոչարյանն ասաց, որ ի տարբերություն 2018-ի՝ հիմա չկան դագաղներ և չեն հատվել մարդկային սահմանները։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ ինքը չի ասում խորհրդարանական ընդդիմությունը գա իշխանության, բայց պարտված ղեկավարը պետք է գնա՝ նա չի կարող բանակցել։
Հարցին՝ ինչու՞ մինչ այս պահը ընդդիմությունը չի հայտարարել, թե ո՞վ է լինելու ՀՀ վարչապետի իրենց թեկնածուն, Կարեն Քոչարյանն ասաց, որ դա էլ տեխնոլոգիա է, և հիշեցրեց, որ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն էլ չէր հայտարարում, որ ինքն է լինելու ՀՀ վարչապետի թեկնածուն։
Մանրամասները՝ տեսանյութում։