Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga (5)
A A
Սպորտ

«Լիվերպուլի» գերկամային հաղթանակն ու եզրափակիչ ուղեգիրը

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի առաջին ուղեգիրը նվաճեց անգլիական «Լիվերպուլը»:

Իսպանական «Վիլյառեալի» հետ կայացած կիսաեզրափակիչ պատասխան խաղն անհաջող սկսվեց լիվերպուլցիների համար: Դաշտի տերերը խաղի սկզբում արագ գոլ խփեցին, ապա առաջին խաղակեսի վերջում երկրորդ գնդակը հեղինակեցին և հավասարացրին ընդհանուր հաշիվը` 2:2:

Սակայն, ընդմիջումից հետո «Լիվերպուլը» սկսեց ավելի արագ գործել և մեծ ուժերով գրոհել: Արդյունքում, Ֆաբինյոն, Լուիս Դիասը և Մանեն 12 րոպեի ընթացքում երեք գոլ խփեցին և կտրուկ փոխեցին խաղի ընթացքը: Հանդիպման վերջում «Վիլյառեալն» այլևս ուժ չգտավ գոնե հաշիվը հավասարեցնելու համար և պարտվեց 2:3 հաշվով:

Եզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 28-ին, Փարիզում, «Լիվերպուլը» կհանդիպի այսօր կայանալիք «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան խաղի հաղթողի հետ: