A
A
Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 29-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Որոտան գյուղի ոստիկանական անշարժ անցակետում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Խոտ գյուղի 40-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնաբերված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են: