Բացել լրահոսը Փակել լրահոսը
1021348
A A
Պաշտոնական

Փրկարարներն Արագած գյուղի ջրանցքից դուրս են բերել Դաշտ գյուղի բնակչի դին

 
 Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 3-ին, ժամը 13:38-ին տեղեկություն է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրատարում դի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն Արագած գյուղի ջրանցքից դուրս են բերել Դաշտ գյուղի բնակիչ Ս․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դին: