A
A
Նալբանդյանը կհանդիպի Չելայի եւ Սաֆինի հետ
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը այսօր առաջին հանդիպումը կանցկացնի Բուենոս Այրեսում սկսվող ցուցադրական մրցաշարում: Նա ուժերը կչափի արգենտինացի Խուան Անտոնիո Չելայի հետ:
Մրցաշարը քանի որ անցկացնում է խմբային մրցակարգով, շաբաթ օրը Դավիթ Նալբանդյանը կհանդիպի նաեւ ռուսաստանցի Մարատ Սաֆինի հետ:
Մյուս խմբում հանդես են գալիս արգենտինացի Խուան Մոնակոն, ամերիկացիներ Մերդի Ֆիշը եւ Դեւիդ Բլեյքը: Խմբերի հաղթողները միմյանց հետ կհանդիպեն եզրափակիչում:
Հավելենք, որ Դավիթ Նալբանդյանը ցուցադրական հանդիպումների օգնությամբ փորձում է խաղային պրակտիկա ձեռք բերել, որպեսզի լավ մարզավիճակում ներկայանա 2011 թ հունվարին մեկնարկելիք պաշտոնական մրցաշարերին: