
Անպարտելի «Վիլյառեալը» կընդունի անպարտելի «Լիվերպուլին». ՉԼ
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր կկայանա կիսաեզրափակիչ փուլի առաջին պատասխան հանդիպումը: Իսպանական «Վիլյառեալը», որն առաջին անգամ է հանդես գալիս այս փուլում, սեփական դաշտում կընդունի անգլիական «Լիվերպուլին»:
«Մառախլապատ Ալբիոնում» կայացած առաջին խաղն ավարտվել է լիվերպուլցիների վստահ հաղթանակով` 2:0: Ուստի, եզրափակիչ մտնելու համար իսպանական ակումբին պետք է տանել խոշոր հաշվով հաղթանակ, կամ էլ երկու գնդակի առավելության հասնել և հույս կապել 11մ հարվածաշարի վրա:
Հարկ է նշել, որ «Վիլյառեալը» շատ հաջող է հանդես գալիս սեփական դաշտում: 2022թ անցկացրած տնային խաղերում իսպանացիները դեռևս պարտություն չեն կրել: Նրանք տարել են 6 հաղթանակ, իսկ 4 հանդիպում ավարտել են ոչ-ոքի:
«Լիվերպուլն» իր հերթին հաջող է հանդես գալիս մրցակիցների հարկի տակ: «Կարմիրներն» այս տարի միակ պարտությունը կրել են սեփական դաշտում, Միլանի «Ինտերից»` 0:1, այն էլ չեմպիոնների լիգայի առաջին խաղում Իտալիայում տարած 2:0 հաշվով հաղթանակից հետո: «Լիվերպուլը» մրցակիցների հարկի տակ անցկացրած 12 խաղերում տարել է 10 հաղթանակ և միայն երկուսում է բավարարվել ոչ-ոքի արդյունքով:
«Լիվերպուլն» առաջին հերթին աչքի է ընկնում ամուր պաշտպանությամբ և հազվադեպ է առաջինը գոլ բաց թողնում: Օրինակ, «կարմիրներն» այս տարի անցկացրած 28 հանդիպումներում միայն 4 խաղում են հայտնվել հետապնդողի դերում:
Այդ ցուցանիշով «Վիլյառեալն» շատ է զիջում իր մրցակցին: Իսպանացիները 2022թ անցկացրած 22 խաղերից 10-ում առաջինն են գոլ բաց թողել, ընդ որում յոթ դեպքում չեն կարողացել վերադարձնել կորցրածը և պարտություն են կրել: Զարմանալի չէ, որ բուքմեյքերներն այս խաղում նախապատվությունը տալիս են «Լիվերպուլին», որի հաղթանակը երեք անգամ բարձր են գնահատում «Վիլյառեալի» համեմատ:
«Վիլյառեալ» - «Լիվերպուլ» խաղը կսկսի ժամը 23:00-ին: