Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0146550
A A
Հասարակություն

Հայտնի է՝ այսօր Երևանից և մարզերից քանի քաղաքացի է բերման ենթարկվել

Այսօր անհնազանդության ակցիաներին մասնակցող 169 քաղաքացի է բերման ենթարկվել, որոնցից 155-ը Երևան քաղաքից են, մյուսները՝ մարզերից։

Տեղեկությունը «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանությունից։

Նշենք, որ այսօր հրավիրված ասուլիսում ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «մինչև այս պահը Գեղարքունիքում փակ է  Սևան- Վարդենիս միջպետական ճանապարհը, Կոտայքում՝ Հրազդան, Արմավիրում՝ Էջմիածին, Արարատի մարզի երկու հատվածներում փակ են ճանապարհներ, Շիրակում՝ Գյումրի, Լոռիում՝ Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ քաղաքների ճանապարհները։ Փակ են նաև Աշտարակ, Ապարան քաղաքների միջպետական ճանապարհները»։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը մեծ հանրահավաք անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր, ինչպես երեկ խոստացան երեկվա հանրահավաքի ժամանակ, ընդդիմությունը սկսեց անհնազանդության զանգվածային ակցիաներ՝ վաղ առավոտից փակում են փողոցներ ու պարալիզացնում երթևեկությունը։