Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այն դահլիճը, որը իմ հետևում է՝ երկխոսության դահլիճն է․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)

Այն դահլիճը, որը իմ հետևում է՝ երկխոսության դահլիճն է։

Նման պատասխան տվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը պատասխանելով հարցին՝ արդյոք իշխանությունը ընդդիմության հետ կգնա երկխոսության նշելով, որ խորհրդարանի դահլիճը ստեղծված է երկխոսություն ծավալելու համար։

«Սա է այն տեղը, որտեղ հնարավոր է ծավալել երկխոսություն։ Ցանկացած ժողովրդավարական երկրում ցանկացած ճգնաժամի հաղթահարումը պետք է ունենա սահմանադրությամբ նախատեսված կարգերի հունի ներքո և խորհրդարանական քննարկումները այդ սահմանադրական միջոցներից մեկն են»,- ասաց իշխանական պատգամավորը և հիշեցրեց, որ ընդդիմությունը երկրի կառավարման մեջ ունի իր դերը։

Ոստիկանության գործողությունների մասով էլ ՔՊ-ական պատգամավորը նշեց, հավաքների մասին օրենքը պետք է պաշտպանվի ոստիկանության կողմից և ցանկացած միջադեպ պետք է ստանա համապատասխան ընթացքակարգի հիման վրա քննություն։

Հիշեցնենք՝ այսօր՝ մայիսի 3-ին, մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան։

Մանրամասները՝ տեսանյութում։