Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արա մի արեք․ մարդ ա վատացած․ ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)

Երբ ցուցարարները փակել էին Գրիգոր Լուսավորիչ-Խորենացի փողոցները ոստիկականական բազմաթիվ խմբեր ուժ կիրառելով փորձում էին բացել ճանապարհը։

Ցուցարարների հետ էր նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Ոստիկանները, ուժ կիրառելով,  բերման ենթարկեցին մի քանի քաղաքացու։ Այդ բանից հետո իրավիճակն ավելի լարվեց ։ Ցուցարարները մոտեցան ոստիկանական ավտոմեքենային և փորձում էին թույլ չտալ բերման ենթարկել։ Քիչ անց քաղաքացիներից մեկը բղավում էր, որ մարդ է վատացել։ Կարճ ժամանակ անց իրավիճակը հանդարտվեց։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը մեծ հանրահավաք անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր, ինչպես երեկ խոստացան երեկվա հանրահավաքի ժամանակ, ընդդիմությունը սկսեց անհնազանդության զանգվածային ակցիաներ՝ վաղ առավոտից փակում են փողոցներ ու պարալիզացնում երթևեկությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։