Իշխանափոխությունն արդեն կայացած է․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանները Գրիգոր Լուսավորիչ-Խորենացից երեք անձի բերման ենթարկեցին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Մենք շարունակում ենք մեր խաղաղ ակցիան»,- ասաց Հայկ Մամիջանյանը և հավելեց, որ իրականում խնդիրն այն է, որ մեծ պրոբլեմ է գտնել փողոց, քանի որ ըստ պատգամավորի քաղաքացիները ինքնաբուխ փակել են փողոցներ։
Նրա խոսքով՝ այդ իսկ պատճառով ստիպված են լինում իրենց երթուղին անընդհատ փոխել։
«Այս պահի դրությամբ իշխանափոխությունն արդեն իսկ կայացած փաստ է»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։
Պարզաբանելով` ինչու ոստիկանները ուժ կիրառեցին և բերման ենթարկեցին քաղաքացիներին, Հայկ Մամիջանյանն ասաց, որ ոստիկանները դեռ չեն գիտակցում, որ իշխանափոխությունն արդեն իրողություն է և ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրենց անհնազանդության ակցիան որևէ սադրանքի չի տրվելու, իսկ որպես 3աստ նշեց՝ քաղաքը պարալիզացված է։
Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը մեծ հանրահավաք անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր, ինչպես երեկ խոստացան երեկվա հանրահավաքի ժամանակ, ընդդիմությունը սկսեց անհնազանդության զանգվածային ակցիաներ՝ վաղ առավոտից փակում են փողոցներ ու պարալիզացնում երթևեկությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։