Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0146509
A A
Քաղաքականություն

Մոսկվան նպատակ ունի Հայաստանում զարգացումները հասցնել արյունահեղության․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդի հայտարարությունը․
 
Երևանի փողոցներում զարգացող իրադարձություններն արդեն ունեն խիստ մտահոգիչ դրսևորումներ։
 
Մոսկվան իր հայաստանյան խամաճիկների` գործող և նախորդ գաղութային վարչակազմերի ղեկավարների միջոցով արհեստականորեն լարում է մթնոլորտը` նպատակ ունենալով զարգացումները հասցնել արյունահեղության։
 
Ասվածի մասին են վկայում մեր աչքի առջև տեղի ունեցող դեպքերը, այդ թվում` ցուցարարների նկատմամբ ոստիկանության անհամաչափ ու դատապարտելի բռնությունները։
 
Հանուն հայ մարդկանց ու Հայաստանի քաղաքացիների կյանքի և առողջության երաշխավորման, ինչպես նաև խափանելու համար մեր ժողովրդի արյան հաշվին շահ հետապնդող Մոսկվայի հրեշավոր նկրտումները, իրադարձությունների մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ բռնության որևէ գործողությունից։
 
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ