Ցուցարարների առկա ուժերը խիստ անբավարար են Նիկոլին տապալելու համար․ Վարուժան Ավետիսյան
Աջակցիր «Ա1+»-ին«Ազգային ժողովրդական բևեռ»-ի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուայան էջում այսօր ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ նման գրառում է կատարել․
«Հրապարակում վրանների առկայությունը եւ փողոցներում ոստիկանական բռնությունը տրամաբանորեն հակառակ բաներ են։ Իսկ դա վկայում է այն մասին, որ տեղի ունեցողը թատրոն է` դրան հավատալու համար անհրաժեշտ բռնության դոզայով։
Բռնության ենթարկվող ցուցարարները պետք է գիտակցեն, որ իրենց քաղաքական ղեկավարների համար իրենք ընդամենը ծախսվող ռեսուրս են նախապես պլանավորված այս խաղի մեջ։ Ցուցարարների առկա ուժերը խիստ անբավարար են Նիկոլին տապալելու համար։ Իսկ եթե, այդուհանդերձ, Նիկոլը հեռանա, ուրեմն այդպես է պլանավորված»,-գրել է Վարուժան Ավետիսյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը մեծ հանրահավաք անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր, ինչպես երեկ խոստացան երեկվա հանրահավաքի ժամանակ, ընդդիմությունը սկսեց անհնազանդության զանգվածային ակցիաներ՝ վաղ առավոտից փակում են փողոցներ ու պարալիզացնում երթևեկությունը։