Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխան Սաղաթելյանը պետք է զգույշ լինի արտահայտություններում․ Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)

Քանի դեռ գործընթացները գտնվում են սահմանադրական հունի մեջ, պետք է նշել, որ սա սահմանադրական իրավունք է, որը կարող է քաղաքացին իրականացնել՝ քանի դեռ չի հատվել այն կարմիր գիծը և քանի դեռ չի հակադրում այլ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։

«Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից նախաձեռնած ցույցին և անհնազանդության ակցիաներին։

«Յուրաքանչյուր քաղաքացի, որը կարող է իրականացնել երթեր, ցույցեր, պետք է հստակ հասկանա, որ ցանկացած իրավախախտմանը հետևելու է պատասխանատվություն»,- ասաց իշխանական պատգամավորը՝ ի հակադրություն ԱԺ փոխխոսնակի այն հայտարարությանը, թե՝ պետք լինի, այլ շենքեր ու հաստատություններ էլ կմտնեն։

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Իշխան Սաղաթելյանը չպետք է մոռանա, որ հանդիսանում է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ, ԱԺ նախագահի տեղեկալն է և նրա վարքագիծը ՀՀ քաղաքացու կողմից դիտարկվում է նաև այս համատեքստում։ Վարդանյանը հավելում է՝ Իշխան Սաղաթելյանը պետք է շատ զգույշ լինի իր արտահայտություններում։

«Պարոն Իշխան Սաղաթելյանն էլ դեռ հնարավորություն ունի հետ կանգնել հինգերորդ շարասյունի ներկայացուցիչներից, որոնք ամբողջ շարժումը տանում են չես հասկանում որտեղ»,- այսպես արձագանքեց ՔՊ-ական պատգամավորը՝ Իշխան Սաղաթելյանի՝ իշխանական պատգամավորներին ուղղված հորդորին։

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը մեծ հանրահավաք անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այսօր, ինչպես երեկ խոստացան երեկվա հանրահավաքի ժամանակ, ընդդիմությունը սկսեց անհնազանդության զանգվածային ակցիաներ՝ վաղ առավոտից փակում են փողոցներ ու պարալիզացնում երթևեկությունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։