A
A
Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը պարտվեց
Թուրքիայում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնությունում հայտնի դարձան կիսաեզրափակիչի չորս մասնակիցները:
Ավաղ, Երեւանի «Միկա» թիմի անդամ Դրոնավալի Հարիկան չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը եւ դուրս մնաց պայքարից: Հնդկուհի գրոսմայստերը թայ բրեյքում 1,5:2,5 հաշվով զիջեց չինուհի Լյուֆեյ Ռուանին:
Այս փուլում անհաջողության մատնվեց նաեւ Ֆրանսիան ներկայացնող Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը: Նա համառ պայքարում պարտվեց Չինաստանի մյուս ներկայացուցիչ Քսուե Ժաոին` 0,5:1,5:
Հարկ է նշել, որ կիսաեզրափակիչում հանդես կգա եւս մեկ չինուհի շախմատիստ` Հու Յիֆանը, որը պայքարից դուրս բերեց ուկրաինուհի Կատերինա Լահնոյին: Չինական եռյակի դեմ միայնակ կպայքարի հնդկուհի Հումպի Կոներուն: