Բացել լրահոսը Փակել լրահոսը
79015_b
A A
Պաշտոնական Հասարակություն

Բադալ Մուրադյան փողոցում բախվել է 2 ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի

ԱԻն-ը հայտնում է, որ այսօր՝ մայիսի 2-ին ժամը 09։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բադալ Մուրադյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: