Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+real
A A
Սպորտ

«Ռեալը» տիտղոսների քանակով առաջ է անցել «Բարսելոնայից»

Մադրիդի «Ռեալը» նվաճած տիտղոսների քանկակով շրջանցել է «Բարսելոնային»:

Թագավորական ակումբը երեք սեփական դաշտում 4:0 հաշվով հաղթելով Բարսելոնայի «Էսպանյոլին», 35-րդ անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն: Այդպիսով, «Ռեալը» դարձել է թոփ 5 առաջնությունների (Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա) ամենատիտղոսակիր թիմը: Մինչ այդ այն առաջին տեղը բաժանում էր Թուրինի «Յուվենթուսի» հետ, որը 34 անգամ է դարձել Իտալիայի չեմպիոն:

Տիտղոսների ընդհանուր քանակով «Ռեալը» մեկով առաջ է անցել իր սկզբունքային մրցակցից` «Բարսելոնայից»: Այդ հակամարտությունում հաշիվը դարձել է 95-94` հօգուտ մադրիդցիների: Ի դեպ, ներքին մրցաշարերում նվաճած տիտղոսներով «Ռեալը» դեռևս զիջում է «Բարսելոնային»` 67-ը ընդդեմ 75-ի:

21-րդ դարում ավելի շատ մրցանակներ նվաճել է «Բարսելոնան»` 35: Մադրիդի «Ռեալն» այդ ցուցանիշով զիջում է իր մրցակցին` 32: