Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց Մագնուս Կառլսենը

Սպորտ
341920ad1a9b160071a6dac226ef288b

Գրոսմայստեր Մագնուս Կառլսենի հաղթանակով ավարտվեց Լոնդոնում կայացած շախմատի միջազգային մրցաշարը:

Վերջին, 7-րդ տուրում, նորվեգացի 20-ամյա շախմատիստը սպիտակներով պարտության մատնեց անգլիացի Նայջլ Շորտին եւ վաստակեց 13 միավոր (այս մրցաշարում հաղթանակի համար շնորհվում է 3, ոչ-ոքու համար` 1 միավոր): Նա սույն հաջողության համար կստանա 50 հազար եվրո պարգեւավճար:

Կառլսենից 2 միավոր քիչ վաստակեցին աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անադը եւ անգլիացի շախմատիստ Լյուկ Մաքշեյնը: Նրանք կվաստակեն 20 հազարական եվրո:

Նշենք, որ միավորների դասական հաշվարկի դեպքում վերը նշված երեք շախմատիստները կվաստակեին 4,5-ական միավոր: