Բացել լրահոսը Փակել լրահոսը
278648283_533677141470294_766995489369445842_n
A A
Քաղաքականություն

Եկեք ձեռք ձեռքի տանք. իշխանական պատգամավորն՝ ընդդիմությանը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ դիմելով իշխանության դեմ բողոքի ալիք բարձրացրած ընդդիմությանը: Նա գրել է.

«Այսօր մենք ապրում, աշխատում, ստեղծագործում, սովորում ենք ինչ-որ «գործընթացին» զուգահեռ, գործընթաց, որը ըստ էության արհեստածին քաոս է` հիմնված կեղծ օրակարգի, անհասկանալի ուժերի, իշխանատենչության վրա։ Եվ այս ամենը այսօր գոյություն ունի, դեռ ավելին, գործում է մեր` Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների կողքին։

Այսօր, աշխարհաքաղաքական այս բարդ ժամանակաշրջանում՝ պատերազմին ու համավարակին հաջորդող բարդագույն ժամանակը մեր երկրի համար, ոչ թե կառուցում, իրար ձեռք ենք բռնում ու ոտքի կանգնում, այլ հակառակ գործընթացն է։ Եկեք ամեն մեկս մեր տեղում, մեր դերում, մեր աշխատանքում դառնանք լավագույնը, եկեք ստեղծենք, արարենք ու հզորանանք։ Եկեք ատելությունը փոխակերպենք սիրո ու հաղթենք սիրով։

Մենք նույն ազգանունն ունենք՝ հայ ենք, եկեք ձեռք ձեռքի տանք, ամուր թիկունք դառնանք մեր սահմանին, պահենք ունեցածը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի ու հանուն Սփյուռքի, հանուն հայ ազգի միասնականության»։