Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fide
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստները բարելավել են իրենց վարկանիշները

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է դասակարգման նոր աղյուսակները:

100 լավագույն շախմատիստների ցուցակում այժմ տեղ են զբաղեցնում Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը վաստակել է վարկանիշային 2694 միավոր և զբաղեցնում է 43-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ նա բարելավել է իր վարկանիշը 11 աստիճանով:

Հրանտ Մելքումյանը 2655 միավորով գտնվում է 87-րդ հորիզոնականում: Նա նույնպես առաջընթաց է ունեցել` 4 տեղով: Մեր երիտասարդ գրասմայստեր Հայկ Մարտիրոսյանը միջազգային մի քանի մրցաշարերում հաջող հանդես գալուց հետո 129-րդ տեղից միանգամից բարձրացել է 91-րդ հորիզոնական: Նա վաստակել է 2652 վարկանիշային միավոր:

ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը նախորդ ամսվա համեմատ նահանջել է հինգ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 9-րդ տեղը: Նա ետ է մնում իր նոր թիմակիցներից` Ֆաբիանո Կարուանայից, Վեսլի Սոյից և Հիկարու Նակամուրայից:

Դասակարգման աղյուսակը վստահորեն գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը` 2864 միավոր: 2800-ի շեմն անցել են նաև չինացի Դին Լիժենը և ֆրանսիացի Ալիռեզա Ֆիրուջան:

Կանանց դասակարգման աղյուսակը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը` 2650 միավոր: Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 2441 միավորով 31-րդն է: Աննա Սարգսյանն ու Լիլիթ Մկրտչյանն ունեն 2378-ական միավոր և իրար հետ բաժանում են 68-69-րդ տեղերը: