Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» կարևոր միավորներ կորցրեց սեփական հարկի տակ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի վերջին խաղում «Նոան» Արմավիրում հյուրընկալեց ԲԿՄԱ-ին:

Խաղի 32-րդ րոպեին տանտերերի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը բացեց գոլերի հաշիվը: Հանդիպման ավարտից երկու րոպե առաջ բանակային ֆուտբոլիստները 11մ հարված վաստակեցին, որը հստակ իրացրեց Էդգար Մովսեսյանը: Խաղն այդպես էլ ավարտվեց` 1:1:

«Նոան», որը դեռևս պայքարում է բրոնզե մեդալների համար, կարևոր միավորներ կորցրեց առաջնության ետնապահի հետ խաղում և այժմ արդեն 9 միավորով հետ է մնում 3-րդ տեղում ընթացող «Արարատից»:

 

ԲԿՄԱ-ն չորս անընդմեջ պարտությունից հետո վերջապես կարողացավ խուսափել նման  դառնությունից, սակայն 14 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

 

Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ` 31-րդ տուրը, կմեկնարկի մայիսի 3-ին: