Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Մենք պետք է մեր վարքը փոխենք, որ մաքուր քաղաք ունենանք»․ Երևանի քաղաքապետը միացել է շաբաթօրյակին (տեսանյութ)

Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին վաղ առավոտից միացել է նաև Երևանը: Բազմաթիվ քաղաքացիների, պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների, Երևանի ավագանու անդամների հետ քաղաքի մաքրությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: