Բացել լրահոսը Փակել լրահոսը
279004878_364421665704008_5358186511998952668_n
A A
Պաշտոնական

Բնակարաններում գազի բալոնի պայթյունը կարող է դառնալ հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի պատճառ․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է․

Հանրապետությունում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով կենցաղում քաղաքացիները օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից բավականին վտանգավոր են:
 
ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում վերջին օրերին գրանցվել է հրդեհի 2 դեպք, որոնց առաջացման պատճառը գազի բալոնի պայթյունն է, կամ դրանց անսարքությունը:
 
Արձանագրենք, որ բնակարաններում գազի բալոնի պայթյունը կարող է դառնալ հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի պատճառ:
 
Ավելորդ անգամ կյանքի ու առողջության համար վտանգավոր իրավիճակներ չստեղծելու համար, անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել դրանց սարքինությունը:
 
ՆԳ նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին, անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:
Հեռ. 911,101,112 /047/ 94 09 11