Բացել լրահոսը Փակել լրահոսը
1081994
A A
Քաղաքականություն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ուկրաինայի հարցը

 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն առաջիկա շաբաթվա ընթացքում կքննարկի իրադրությունն Ուկրաինայում, այդ թվում և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի այցը Կիև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը:

«Գլխավոր քարտուղարի մանդատի շրջանակում են խաղաղության հասնելու ջանքերը, իսկ մեր պարտականությունն է աջակցել դրանց՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: Մենք հնարավորություն կունենանք հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահությամբ Ուկրաինայի մասին քննարկումների ժամանակ քննարկել այս շատ կարևոր հարցն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը»,- հայտարարել է նա: