Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Պաշտոնական

Անզիջում պայքար թմրամիջոցների անօրինական տեղափոխման․ Ատիվացել է համագործակցությունը ՌԴ-ի հետ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ինչպես նաև չհայտարարագրված ապրանքների Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Վերջերս ակտիվացել է համագործակցությունը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ:

Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում համատեղ գործողությունների արդյունքում, հայ-իրանական սահմանին մաքսային զննության ենթարկված տրասնպորտային միջոցներում հայտնաբերված մաքսանենգ և չհայտարարագրված ապրանքների դեպքերով նախապատրաստվել են նյութեր, իրականացվում է նախաքննություն: