A
A
Որակազրկում` քննադատության համար
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկու ամսով որակազրկել է «Մոնպելիե» ակումբի նախագահ Լուի Նիկոլինիին: Երկրի ամենափոքր բյուջե ունեցող ակումբի ղեկավարը հայտարարել է, որ «Մոնպելիեն» առաջատար դիրքեր է գրավում առաջնությունում, քանի որ մրցաշարը ցածր մակարդակ ունի:
Դա դուր չի եկել ֆրանսիական ֆուտբոլի ղեկավար այրերին, որոնք որոշել են պատժել հանդուգն նախագահին:
Հավելենք, որ 2009 թվականին Լուի Նիկոլինիին դարձյալ որակազրկվել էր երկու ամսով` «Օսերի» ֆուտբոլիստ Բենուա Պեդրետիին հայհոյելու համար: