A
A
Հայաստանը նահանջեց մեկ տեղով
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2010 թվականը ավարտեց որպես աշխարհի 60-րդ ընտրանի: Դա հայտնի դարձավ այսօր հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակից: Նախորդ ամսվա համեմատ մեր ընտրանին նահանջեց ընդամենը մեկ տեղով:
Իսկ ահա Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը, Ռուսաստանի ընտրանին, մնացել է նույն 13-րդ հորիզոնականում: Եվրո-2012-ի մեր մյուս մրցակիցները ՖԻՖԱ-ի նոր աղյուսակում գրավում են հետեւյալ տեղերը.
20. Սլովակիա (նահանջել է 2 տեղով), 36. Իռլանդիա (- 4), 76. Մակեդոնիա (-6), 202. Անդորրա (0):
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որն էլ ճանաչվեց 2010 թվականի լավագույն թիմ: