Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ի՞նչ անել, եթե աշխատավարձի վրա դրվել է ամբողջական արգելանք․ ԴԱՀԿ (տեսանյութ)

Լինում են դեպքեր, երբ չկատարած պարտավորությունների դիմաց քաղաքացու աշխատավարձի վրա ամբողջությամբ արգելանք է դրվում։
 Հնարավոր է, որ արգելանք դնելիս հարկադիր կատարողը տեղեկություն չունենա` արդյո՞ք այդ հաշիվներով պարտապանն աշխատավարձ կամ այլ եկամուտներ ստանում է, թե՝ ոչ:

 Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների, պետական կենսաթոշակների վրա, սակայն ոչ թե դրանց ամբողջ գումարի, այլ որոշակի տոկոսի չափով՝ մինչև բռնագանձման ենթակա գումարի լրիվ մարումը: